27.11.2024
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

Արցախի անկախության տարեդարձը՝ կրկին առանց ՀՀ իշխանական էլիտայի

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 31-րդ տարեդարձն այս տարի էլ կնշվի առանց ՀՀ իշխանական էլիտայի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը․


«Վարչապետը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ ոտք չի դրել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ ՔՊ-ական պատգամավորները կմեկնե՞ն Արցախ․ հարցրինք ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։


«Պարոն Սիմոնյանն ԱՀ ԱԺ նախագահից սեպտեմբերի 2-ին Արցախում գտնվելու հրավեր չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա այդ օրը կլինի Արցախում, ինչպես նաեւ կլինեն այնտեղ պատգամավորներ, թե ոչ՝ կհայտնենք մի փոքր ուշ»։


Սակայն, մեր տեղեկություններով, ո՛չ կառավարությունից, ո՛չ խորհրդարանից որեւէ մեկն Արցախ չի մեկնի։ Չնայած դեռ մեկուկես ամիս առաջ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Արցախ՝ անկախության 31-րդ տարեդարձը նշելու"։