27.11.2024
«Սուրմալու»-ի պայթյունից տուժածները սոցիալական աջակցություն կստանան
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակման աճ է գրանցվել. մեկ շաբաթում մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք:


ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որից 421 հազար 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով:


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:


Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:


Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 131 թեստավորում: