20.04.2025
Պայմանագրային զինծառայողը ստացել է այրվածքներ. վիճակը ծանր է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Աննախադեպ. Երեւանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը

Եվս մեկ աստղային իրարանցում՝ հայ երաժշտասերների համար․ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը։


Հոկտեմբերի 22-ին Հրազդան մարզադաշտում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա վեցակի «Գրեմմի» մրցանակակիր (այդ թվում մեկ Լատինական) անզուգական , շլացուցիչ ձայնային տվյալներով, աշխարհահռչակ Քրիստինա Ագիլերան ։


Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը և այլք:


Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:


Հանրահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր աշնանային փառատոնի բեմում։


Սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ :


Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից, ժամը ՝ 12:00-ին:


https://www.facebook.com/hayafestival

Առաջիկայում սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար