2.07.2025
Առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստան է եկել 770 հազար զբոսաշրջիկ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ այս պահին չկան։


Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։


«Մենք հանրությանը նախապես, ժամանակին տեղեկացնում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ  Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։

Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով