25.11.2024
Հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից. ՊՆ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատել է գյուղնշանակության հողերի միավորման աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ․ ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է 2023-2025 թվականներին պետական աջակցության միջոցով խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը։

Մասնավորապես, նախատեսվում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և ծրագրով նախատեսված աշխատանքների (հողերի մելիորացման և ջրավազանի կառուցման) կատարման համար այդ աշխատանքների ծախսերը փոխհատուցել 50%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 200 հա մակերեսով միավորված հողերի վրա կատարված աշխատանքների համար։

Նախարարությունը հորդորում է մասնավոր անձանց և ընկերություններին՝ միավորել հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսական գործունեությամբ։