24.11.2024
Սիրիայում ՌԴ դեսպանի խորհրդականը ծանոթացել է ՄԱԿ-ի պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրին
prev Նախորդ նորություն

ՀՀԿ համար նույնպես մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն. Աշոտյան

Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։ Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

"Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։
Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։

Հայաստան՝ առանց Նիկոլ։
Հայաստան՝ Նիկոլից հետո", - գրել է Աշոտյանը։


Այսօր ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարեց ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: