26.06.2026
Հայտնի են Փաշինյան-Միշուստին հանդիպման մանրամասները
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:


Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:


Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:


Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:


 


 

Հերթական կեղծիք. ՀՀ ՊՆ-ն դարձյալ հերքում է Ադրբեջանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
25.06.2026
Փաշինյանն անկնալում է TRIPP-ի ենթակառուցվածքի շինարարություն արդեն 2026 թվականին