25.11.2024
ՊՆ-ում անցկացվել է ՀԱՊԿ ՊՆ-ների խորհրդին առընթեր աշխատանքային խմբի հերթական նիստը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը կարևորել է ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում:


Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը և նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները և բարձր գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:


ԵԱՀԿ ԽՎ նախագահի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:


Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:


Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում: