24.04.2025
Հանձնառու ենք շարունակելու ժողովրդավարական ուղին. վարչապետը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին
prev Նախորդ նորություն

Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել. ԱՆ

Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները:

Այսօրվա դրությամբ աշխարհի 34 երկրներում արդեն արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 1704, վարակակիրները հիմնականում երիտասարդ տղամարդիկ են:

Վրաստանում կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը գրանցվելուց հետո Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնների մասնագետները մշտական կապի մեջ են:

Հայաստանի Բագրատաշեն, Գոգավան և Բավրա հյուսիսային երեք անցակետերում հսկողությունն ուժեղացվել է` կասկածելի դեպքի հայտնաբերման համար:
 


 

ՊՆ-ում անցկացվել է ՀԱՊԿ ՊՆ-ների խորհրդին առընթեր աշխատանքային խմբի հերթական նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար