23.11.2024
Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում պետական պարտքի աճի տեմպերը դանդաղել են
prev Նախորդ նորություն

Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Թեհրանի պատգամավոր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։


Ղալիբաֆի օգտին քվեարկել է 194 պատգամավոր։ Նրա ամենամոտ հետապնդողը՝ Մորթեզա Աղա Թեհրանին, ստացել է 53 ձայն։


Ղալիբաֆն առաջին անգամ օրենսդիր մարմնի ղեկավար է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին։


Մինչ այդ նա 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում դարձել էր մայրաքաղաքի ձայների առաջատարը՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն։