1.08.2025
Այս պահին Երևանում փակ փողոցներ չկան․ ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Արցախի խորհրդարանի ղեկավարին փոխանցվել է խնդրագիր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների վարչակազմերի աշխատակիցները։


Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից կդադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական ​​հիմնարկներում աշխատող տեղահանվածներին պարապուրդի վճարման գործընթացը։


Ստորագրահավաքի հեղինակները խնդրում են խորհրդարանի նախագահին միջնորդել պարապուրդի վճարումը շարունակելու հարցում։


Խորհրդարանի ղեկավարն ապրիլին կայացած հերթական հանդիպման ժամանակ իր դիրքորոշումն է հայտնել խնդրագրի վերաբերյալ։ Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ ՊՈԱԿ-ը պետք է լուծարվի միայն աշխատողների աշխատանքի ընդունվելու դեպքում:

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքն աճել է 3,1%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան