22.11.2024
Մի խումբ անձինք բռնություն են գործադրել զորամասի հրամանատարի տեղակալի նկատմամբ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Այս պահին Երևանում փակ փողոցներ չկան․ ոստիկանություն

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:


«Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան»,-ասված էթ հայտարարությունում:


«Դիմադրության» շարժումը մայիսի 18-ի առավոտից սկսել է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:


Ոստիկանության տվյալներով բերման է ենթարկվել 352 քաղաքացի:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։