23.11.2024
Արցախի խորհրդարանի ղեկավարին փոխանցվել է խնդրագիր
prev Նախորդ նորություն

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքն աճել է 3,1%

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրանքը կազմել է 361,8 մլրդ ԱՄՆ դոլար` 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,6%-ով։


Այս մասին մայիսի 18-ին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։


Արտադրության աճ է նկատվել Միության բոլոր երկրներում՝ Ղրղզստանում՝ 7,3%, Ռուսաստանում՝ 5,9%, Ղազախստանում՝ 5,8%, Հայաստանում՝ 3,1% և Բելառուսում՝ 0,2%։


Արտադրության ամենազգալի աճը գրանցվել է հանքարդյունաբերության և քարհանքի արդյունաբերության ոլորտում՝ 8,1%-ով։