10.09.2026
Չալաբյանին կալանավորելու որոշումը հիմնազուրկ է, այն կբողոքարկվի. փաստաբան
prev Նախորդ նորություն

Իշխանափոխությունից հետո լրջագույն խնդիրն է լինելու հասարակական ինժեներիայի իրականացումը

Հայաստանում արժանավորների ազգային իշխանության հաստատումից հետո լրջագույն խնդիրներից մեկը լինելու է հասարակական ինժեներիայի իրականացումը։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Հարյուրամյակներով ազգային պետականության բացակայությունը հանգեցրել է նրան, որ մեր հասարակության մի հատվածի մոտ ձևավորվել է սեփական պետականության հանդեպ պատասխանատվության բացակայության վնասակար հատկանիշ և այլոց պետականության շրջանականերում որպես համայնք գոյատևելու «հարմարավետության» վերաբերյալ կեղծ մտայնություն։


Հայությունն Առաջավոր Ասիայի փոթորկուն ծովում հազարամյակների խորքից սեփական պետականություն և թեկուզ համեմատաբար կարճատև, սակայն նույնիսկ հայկական կայսրություն կերտած ազգերի թվում է, ուստի մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը, քանզի հայության հետագա գոյությունը և զարգացումը ապահովել ունակ է միայն և բացառապես հայկական պետականությունը իր այժմյան երկու հանգրվանային բաղադրիչներով՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններով։


Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ և հայաստանցի, և այդ գիտակցությունը պետք է սերմանի ու խթանի հենց ազգային պետությունն իր ողջ գործիքակազմով և ինստիտուտներով», - ասված է նրա գրառման մեջ։


 


 


 


 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ռեպրեսիաների չեմպիոնն է. Գևորգ Պետրոսյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ