23.11.2024
Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը
prev Նախորդ նորություն

Շարունակել անկախության ճանապարհը. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ապրիլի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։


Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր: