24.05.2025
Նախագահն ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակներին
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուրանալի է անվանել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումը: Այդ մասին կառավարության ապրիլի 22-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով իր այցը Մոսկվա:


Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն:


«Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխի հատված, չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից, և մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը:


 

Ոչնչացածն իր կլասիկ քաղաքական պոռնկությունից փորձում է շեղել հերքված լուրերով. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան