28.04.2024
Երևանում տեղի ունեցավ առաջին Զատկական փառատոնը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ավետիք Չալաբյան. նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում

Վերջին օրերին ձեզնից բազմաթիվ նամակներ և հարցումներ եմ ստանում այն մասին, թե ինչպես կարող եք մասնակցել մեր երկրում սկիզբ առած ազգային շարժմանը, և ձեր ներդրումն ունենաք մեր պետականության պահպանման և ամրապնդման գործին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:


«Շատերդ նաև շեշտում եք լայն համախմբման անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով անցյալին որևէ կերպով վերադառնալու անթույլատրելիությունը:


Ընդառաջ գնալով ձեր մտահոգություններին և հարցերին, հայտնում եմ ձեզ, որ անցած շաբաթվանից մենք նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում, որն արդեն մի շարք համատեղ գործողություններ է նախաձեռնել, և որի շարքերը շարունակում են համալրվել մարդկանցով, որոնց կենսագրությունը և փորձը այսօր հնարավորություն է տալիս պատասխանատվության իրենց բաժինը ստանձնել մեր երկիրը խորացող ճգնաժամից հանելու համար:


Այսօր մենք 12:00 Ազատության հրապարակում նախատեսում ենք տալ համատեղ մամլո ասուլիս, որում կներկայացնենք մեր պատկերացումները նրա մասին, թե


ա) ինչու է մեր երկրին պետք գործող իշխանության խաղաղ և անցնցում փոփոխություն, և ինչու դա պետք է դառնա համաժողովրդական պահանջ


բ) ինչ հրատապ խնդիրներ պետք է իրականացնի հաջորդ կառավարությունը, և ինչ սկզբունքներով այն պետք է ձևավորվի, խուսափելու անցյալի կրկնությունից


գ) ինչ հետագա գործողություններ ենք մենք նախատեսում ձեռնարկել, որպեզի հասնենք իշխանության խաղաղ փոփոխության


Եթե ձեզ հետաքրքրում են այս հարցերի պատասխանները, եթե դուք ձեզ տեսնում եք այս պայքարի մեջ, եթե պատրաստ եք գործով աջակցել նրա նպատակների իրականացմանը, միացեք մեզ այսօր 12:00, Ազատության հրապարակում: Ձեզնից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը անչափ կարևոր է, և ոչ միայն մեր պայքարի հաջողության համար, այլև որպեսզի այն չշեղվի իր հայտարարված նպատակներից, և իրապես ծառայի մեր պետության ամրապնդմանը:


Բոլորիս կամք, վճռականություն և իմաստություն եմ ցանկանում, և հաջողություն մեր դժվարին գործում: Աստված պահապան մեր ազգին և հայրենիքին»։


 

Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե պայքարն անիմաստ է. Թաթոյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online