Արևմուտքի կոպիտ սխալների հետևանքով էներգետիկ ոլորտում իրավիճակը վատթարանում է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են տնտեսության և էներգետիկայի ոլորտում սեփական սխալների պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի Դաշնության վրա, հայտնում է MK-ն։
«Իրավիճակը էներգետիկ ոլորտում վատթարանում է կոպիտ, ոչ շուկայական միջոցների, այդ թվում՝ եվրոպական որոշ երկրներում «Գազպրոմ» ընկերության նկատմամբ վարչական ճնշումների արդյունքում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Մեկնաբանելով «Գազպրոմի» ակտիվներն արտասահմանում ազգայնացնելու փորձերը՝ Պուտինը այս գործիքն անվանել է «երկսայրի զենք»։ Նա զգուշացրել է, որ դա կարող է շատ հեռուն գնալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարել է ռուսական «Գազպրոմ Գերմանիա» հոլդինգի դուստր ձեռնարկությունը փոխանցել Դաշնային ցանցային գործակալության վերահսկողությանը։