20.04.2025
Եվս մի երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք
prev Նախորդ նորություն

Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում:


ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդաչուները ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել, մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:


Անձնակազմը կատարել է օդանավի վայրէջք շարժիչներից մեկի պայմանական խափանման, ծխի պայմաններում սահմանափակ տեսանելիության, թռիչքուղու մասնակի ոչնչացման պայմաններում։ 


Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:

ՀՀ-ն շահագրգռված է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ․ ԱԺ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար