24.11.2024
Զոհերի, անհետ կորածների, գերիների ընտանիքներին սոցաջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է
prev Նախորդ նորություն

Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելը կերկարացվի 930 մետրով

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում – երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 5 փոփոխության ստորագրման առաջարկությանը:


Փոփոխությամբ նախատեսվում է վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետի երկարաձգում մինչև 2022 թ. դեկտեմբերի 28-ը` ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով: 


Ծրագրի շրջանակներում իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ: Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները», ըստ որի` Երևանի մետրոպոլիտենի գոյություն ունեցող դրենաժային թունելը պետք է հորատանցման եղանակով երկարացվի 930 մետրով: