23.11.2024
ՌԴ հարավում և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը
prev Նախորդ նորություն

Չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն Արցախում գազի խնդրի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ բնական գազի մատակարարումների շրջափակումը։


«Մենք նախկինում մեկնաբանել ենք այս թեման։ Կրկին կարող եմ ասել, որ երկու կողմերի հետ շփումներում մենք հորդորում ենք շուտափույթ լուծել այս տարածաշրջան գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանքներն իրականացվում են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության,  Գազպրոմի և այլ կառույցների գծով: Չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։