25.11.2024
Ադրբեջանական զինված ուժերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 200 կրակոց
prev Նախորդ նորություն

«Ժառանգությունը» չի մասնակցի երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին

Քանի դեռ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Մի կողմից, մեր ներկայացուցիչները օրինակելի քաղաքացիներ են՝ իրենց իրավունքների իրականացմամբ և խաղաղ ժողովների մասնակցությամբ, որոնք փաստորեն պատ էին կազմել ոստիկանների և խաղաղ համաքաղաքացիների միջև, իսկ մյուս կողմից, նրանց նկատմամբ ձերբակալության ժամանակ բռնություն և ճնշումներ են գործադրել ու այժմ մեր կուսակիցներին սպառնում է 4-10 տարի ազատազրկում: Ինչի՞ համար, կարող ենք հարցնել: Այստեղ չկա ժողովրդավարություն, չկա արդարություն, չկա իրավունքների ոչ մի գերակայություն:

Եթե բացարձակապես անհրաժեշտ է «Ժառանգությունը», որը մշտապես մասնակցել է քաղաքական գործընթացներին նույնիսկ առավել անարդար հանգամանքներում, կարող է ստիպված սատարել ընտրական գործընթացներում ներգրավված այլ մասնակիցների, ովքեր դեռ պետության կողմից չեն ենթարկվել բռնության, հետևաբար չեն համարվում խղճի բանտարկյալ Հայաստանի Հանրապետությունում: Մեր տասնամյա պայքարը ցավոք սրա համար չէր»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, օգոստոսի 2-ին Մարտիրոսյանը, Սանասարյանն ու Խուրշուդյանը կալանավորվեցին երկու ամսով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: