25.11.2024
Հայաստանը կարևորում է ԱԶԲ հետ համագործակցությունը. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Անընդունելի պետք է լինի ցանկացած փաստաթուղթ, ուր Արցախը Ադրբեջանի կազմում է. Ապրելու Երկիր

Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շրջանակում առաջ քաշած սկզբունքների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի 1992թ․ հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս մասին ասված է «Ապրելու Երկիր» կուսակցության հայտարարության մեջ:


«Միևնույն ժամանակ, բանակցությունների շրջանակներում չպետք է մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից առնվազն 41 քառ․ կմ բռնազավթման փաստը։ Այդ տարածքից թշնամու զորքի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների վերադարձը պետք է լինի բանակցությունների նախապայման։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անբեկանելի է, այն քննարկման և սակարկման առարկա չէ։


Արտաքին վտանգների, ինչպես նաև աշխարհաքաղաքական տարաբնույթ զարգացումների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը պետք է դառնան առաջնահերթություն։ Հզոր ու զարգացած Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի»։