Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է Ռուսաստանում Յանդեքսի գլխավոր տնօրեն
Ելենա Բունինայի փոխարեն Ռուսաստանում Yandex-ի գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Խուդավերդյանը, ով այս պաշտոնը կհամատեղի ամբողջ Yandex խմբի կառավարչի պաշտոնի հետ, հայտնել են ընկերությունում։
«Yandex-ը հայտարարում է Տիգրան Խուդավերդյանին Ռուսաստանում Յանդեքսի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։ Տիգրանն իր նոր պաշտոնը համատեղելու է ընկերությունների ողջ խմբի կառավարչի պաշտոնի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Խուդավերդյանը Յանդեքս ընկերությունների խմբի գործադիր տնօրենն է 2019 թվականից։ Խմբի գործադիր տնօրենը մնում է Արկադի Վոլոժը։
«Սա Yandex-ի թոփ-մենեջմենթի թիմի համատեղ որոշումն է, որը քննարկվել է անցյալ տարի»,- մեկնաբանել են ընկերության մամուլի ծառայությունը վերադասավորումները։
Yandex-ը ռուսական խոշորագույն ինտերնետ ընկերությունն է։ Այն ստեղծվել է 2000 թվականին՝ իր որոնողական համակարգի գործարկումից երեք տարի անց։ Բացի Ռուսաստանից, ընկերությունը գործում է նաև Բելառուսում, Ղազախստանում և Թուրքիայում։
Վոլոժ ընտանիքի տրեստին է պատկանում ընկերության կապիտալի 8,6%-ը և ձայների 45,3%-ը, պետական ներդրողների տնտեսական մասնաբաժինը կազմում է 87% (մասնաբաժինը քվեարկող բաժնետոմսերում՝ 45,9%)։