24.11.2024
Այսօրվանից արգելվում է սննդի օբյեկտներում ծխախոտային բոլոր արտադրատեսակների օգտագործումը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳՆ-ն աղաղակող ապատեղեկատվություն է որակել Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:


Արձագանքելով Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից նախօրեին այս մասին արված հայտարարությանը՝ թվիթերի իր պաշտոնական էջում նման տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես կոպիտ ապատեղեկատվություն էր որակել Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի հետ պատերազմին զորք ուղարկելու մասին հայտարարությունները։


«Իսկ այն, որ Ուկրաինայում Սիրիայից շատ կամավորներ կան, ովքեր կռվում են Ռուսաստանի դեմ, միանշանակ է, այդ զինյալները Թուրքիայից են տեղափոխվել այնտեղ, սա փաստ է, բոլորը գիտեն դրա մասին»,- ասաց Դավիթ Բաբայանը։