24.11.2024
Թոյվո Կլաարը ժամանել է Երևան
prev Նախորդ նորություն

Ոչ թե պատերազմ, այլ Ուկրաինայի ազատագրում ֆաշիստ ղեկավարներից. ակցիա ի աջակցություն ՌԴ-ի

Չնայած եղանակային վատ պայմաններին, այս րոպեներին Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է իրականացվում՝ ի աջակցություն Ռուսաստանի:


Ակցիայի մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը հայտարարեց, որ այդտեղ գտնվելով իր աջակցությունն է հայտնում ՌԴ բոլոր գործողություններին ու համարում է, որ Ռուսաստանը, ևս մեկ անգամ հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ոչ թե հարձակվել է Ուկրաինայի վրա, այլ ազատագրում է ուկրաինացի ժողովրդին ֆաշիստական ղեկավարներից:


"Այն, ինչ տեղի է ունենում, այսօր Ուկրաինայում, ես անվանում եմ ոչ թե պատերազմ, այլ ազատագրում նեոնացիստական ուժերից, որոնք ջանասիրաբար այս տարիների ընթաացքում քանդել են հետխորհրդային երկրները և փորձել են իրենց օրակարգը թելադրել այդ ժողովուրդներին: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որտեղ իշխանության են գալիս փողոցով, նույն սցենարն է ամենուր",- ասաց նա:


Արագած Ախոյանը շեշտեց՝ հայերը պետք է աջակցություն հայտնեն ռուս ազգին՝ հիշելով պատմությունը:


"Ելնելով մեր այսօրվա կարգավիճակից, երբ Արցախի սահմանները պահում են ռուս խաղաղապահները, հատկապես, երբ ՀՀ իշխանությունները ուղղակի լվացել են իրենց ձեռքերը Արցախից, թողնելոց արցախցիներին միայնակ իրենց խնդիրների հետ, մենք ոչ միայն այս հանգամանքների բերումով պետք է հիշենք ու աջակցենք Ռուսաստանին, այլև հիշելով, որ մեր տնտեսությունը անմիջականորեն կապված է ՌԴ հետ: Ես համոզված եմ, որ ռուս ժողովուրդը կդիմանա բոլոր պաժամիջոցներին՝ սա ստամոքսի խնդիր չի, սա լինել-չլինելու խնդիր է",- ասաց նա:


Ախոյանը նաև կանխատեսեց, որ այս ամենի ֆոնին հետխորհրդային երկրներում կզարգանա տնտեսությունը, երբ երկրները հույսները դնեն սեփական արտադրողների վրա : Այս դժվարությունները, համոզված է նա, ժամնակավոր բնույթ են կրում:


"Երբեք թույլ չտանք, որ արևմտամետ, գլոբալիստական թափթփուկներն ազդեն մեր ժողովրդի վրա",- հավելեց նա: