27.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 58 թեստավորում:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ստացիոնար բուժվում է 23 մարդ:


2022 թվականին կատարվել է 10 120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:


 


 


 

Գիշերը հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. Արցախի ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին