27.11.2024
Ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա․ Արցախի ԱԽ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կդիմի ԵԱՀԿ ՄԽ Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ

Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։


«Խաղաղություն պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - ասաց Հունանյանը: