Ուկրաինայում իրադարձությունները չպետք է վերածվեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ուկրաինական իրադարձությունները չպետք է վերածվեն պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։
«Դա կբերի մեծ թվով զոհերի»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ նա ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։
«Դաշինքն ակնկալում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառում բոլոր դաշնակիցներից, այդ ազդանշանն ուղարկվել է նաև Թուրքիային։ Ահա թե ինչպես կարող ենք Ռուսաստանին ստիպել վճարել դրա գինը։ Ես այդ մասին տեղեկացրել եմ նաև պարոն Չավուշօղլուին։ Թուրքիան այստեղ առանցքային դեր ունի», - Սթոլթենբերգի խոսքերը մեջբերել է CNN Turk-ը։
Պատասխանելով նաև այն հարցին, թե արդյոք դաշինքը կզարգացնի իր ներուժը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս հարցում կարևոր որոշումներ կկայացվեն հունիսին Մադրիդում։
«Հունիսին Մադրիդում զսպման համար կարևոր որոշումներ կընդունվեն», - ասել է Ստոլտենբերգը։