Հադրութի համայնքներից մեկի ղեկավարը աջակցություն ստանալու համար դիմել է կեղծիքների
Հադրութի համայնքներից մեկի ղեկավարը պետությունից աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է կեղծիքների:
Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. հուլիս ամսին Արցախի Հադրութի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, 360000 դրամի չափով անհիմն աջակցություն ստանալու ակնկալիքով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում, իրավաբանական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ համարվող ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում իր որդու անվան դիմաց կեղծ տվյալներ մտցնելու, ինչպես նաև 2021 թ. հուլիսի 26-ին նույն համայնքի բնակչի պահանջով, 1.900.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով, համապատասխան հաշվառված անասնագլխաքանակ չունենալու պայմաններում, վերջինիս հետ համաձայնության գալով և նրան օժանդակելու մտադրությամբ վարչակազմի ղեկավարին գրավոր դիմում ներկայացնելու, սակայն Արցախի իրավապահ մարմինների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված իր կամքից անկախ հանգամանքով հանցագործությունները ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։