25.11.2024
Ադրբեջանական զինուժի կրակոցից Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել. Ացախի ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն Արցախից իր խաղաղապահ կոնտինգենտի մի մասը դուրս չի բերում Ուկրաինա

Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորախումբն իր ուժերի մի մասը դուրս է բերում Արցախից Ուկրաինա, չի համապատասխանում իրականությանը։


Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի մարտի 10-ին տարածած հայտարարության մեջ։


«Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Մենք կոչ ենք անում բնակչությանը չտրվել խուճապային տրամադրություններին։ Իրավիճակը լիովին վերահսկվում է Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։