24.11.2024
Մակունցն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է սահմանային միջադեպերը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԽ. վնասված գազատարին հասանելիություն դեռ չկա

Հայաստանից Արցախ գնացող վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում, հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը։


Բանակցություններում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։


«Ներկա պահին բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է գրասենյակի հաղորդագրությունում։


Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։