25.11.2024
ԱԳՆ. Նախնական տվյալներով, Թաիլանդում պայթյուններից տուժածների թվում հայեր չկան
prev Նախորդ նորություն

Ժողովրդական հետաքննության մեկնարկ. Ո՞վ էր իրագործում մայդանի սցենարը Հայաստանում

Օգոստոսի 15-ին` երկուշաբթի, ժամը 13:00-ին «Տեսակետ» մամուլի ակումբում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 20/2 շենք) տեղի կունենա «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) մամուլի ասուլիսը` «Ժողովրդական հետաքննության մեկնարկ. Հկ-ներ և քաղաքական ուժեր, որոնք «գունավոր» հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում մայդանի սցենարով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» թեմայով:

Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունները և դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքը պատճառ հանդիսացան ներքաղաքական ապակայունացման և մի շարք տարրերի բացահայտման, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակությանը և նրանց տանել ոչ ազգային շահերից բխող պայքարի` Հայաստանում ներմուծելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են մայդանի ժամանակ:

Հետազոտության հեղինակները չեն կասկածում «Սասնա ծռերի» պայքարի անկեղծությանը, բայց որոշ փողոցային ուժեր փորձում էին այդ պայքարն օգտագործել այլ նպատակների համար: Ով էր դա անում և ինչի համար, կպարզի ժողովրդական հետաքննությունը:

Մամլո ասուլիսի խոսնակներ. Արման Ղուկասյան (ՄՀԶՀԿ նախագահ) և Ծովինար Կոստանյան (ՄՀԶՀԿ փոխնախագահ):