24.11.2024
Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող նոր հանձնաժողով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։


Իչնպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի շփման գծում ադրբեջանական զինուժը պարբերաբար դիմում է սադրանքների: Այս պահին վնասված է Հայաստանից Արցախ գազատարը, որի հետևանքով Արցախ գազ չի մատակարարվում:


Քաղաքական և փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ գազատարի վնասումը կարող է լինել Ադրբեջանի գործողությունների հետևանք: