24.11.2024
Մարդասիրական օգնություն ուղարկելով՝ Արցախը ցույց է տալիս, որ մարդկանց կողքին է. Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Պրակտիկ դասեր և հաջողված պատմություններ. ներառականությանն ուղղված դասերը շարունակվում են

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացնում է ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ երաժշտական և արվեստի դպրոցներում:

Ծրագրին մասնակցում են 26 ուսումնական հաստատություն՝ շուրջ 500 մանկավարժ: Դասընթացների առաջին փուլն անցկացվեց հունվարի 31-ից փետրվարի 18-ը, ավարտին մասնակիցները ստացան վկայականներ։
Այժմ երկրորդ փուլն է ընթանում։ Ծրագրի շրջանակում ամեն ամես նոր ուսուցիչներ են մասնակից դառնում դասընթացներին։ Պրակտիկ դասերի, հաջողված պատմությունների ու դասերի միջոցով կատարվում է փորձի փոխանակում։


Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից:


Ծրագիրը միտված է մանկավարժների մոտ ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:


Ծրագրի բանախոսներն են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Վահան Բադալյանը, Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Բաբայանը, Մայրի ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը, ՄԻՊ աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը։

«Իմ ուղի» կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը, Մարինա Մելիքսեթյանը և Սոնա Պետրոսյան։ «Արմավ» կենտրոնի տնօրեն Արմինե Ավագյանը, կենտրոնի մասնագետներ Ալվինա Հայրապետյանը, Թագուհի Մակարյանը։ Ռեժիսոր Գուժ Թադևոսյանը։