26.11.2024
ՄԻՊ-ը ստանում է Ուկրաինայում ՀՀ քաղաքացիներից ու ազգությամբ հայերից զանգեր
prev Նախորդ նորություն

Նախագահը պետք է ներդաշնակ աշխատի իշխանության բոլոր թևերի հետ. Վահագն Խաչատուրյան

Իշխանության տարբեր թեւերի համագործակցությունը չի կարող խոչընդոտ դառնալ պետության զարգացմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։


«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իշխանության տարբեր թեւերի միջև ներդաշնակություն ապահովելու անհրաժեշտության մասին, սա քաղաքական շահարկումների առիթ դարձավ։ Բայց իրականում ներդաշնակություն է պետք»,- ասաց նա։ Խաչատուրյանն ընդգծեց, որ ներդաշնակությունն ամենևին չի ենթադրում պարտադիր համաձայնություն բոլոր հարցերի շուրջ՝ առանց որևէ քննարկման։


«Վստահ եմ, որ խորհրդարանում կառավարության ցանկացած օրենսդրական նախաձեռնություն անմիջապես չի ընդունվում, այն անցնում է քննարկումների, հնարավոր է վեճերի ընթացքով։ Համենայն դեպս կառավարությունում այդպիսի իրավիճակ է։ Եվ այս տեսանկյունից, այո, կարծում եմ, որ Հայաստանի նախագահը պետք է ներդաշնակ աշխատի իշխանության բոլոր թեւերի հետ... և ոչ միայն իշխանության։ Այստեղ նկատի ունեմ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, Սփյուռքի կազմակերպություններին` լինեն դա կուսակցություններ, թե հասարակական կազմակերպություններ»,- նշեց Խաչատուրյանը։