25.11.2024
Միրզոյանը Ժնևում հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարին
prev Նախորդ նորություն

Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Տեղեկությունը հաստատեցին ՊՆ-ից:


Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին:


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992թ.-ից
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:


2000թ. հունիսի 9-ին
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:


2002թ. հունվարի 14
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալ:


2003թ. սեպտեմբերի 20
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում:


2007թ. հուլիսի 20
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:


2009թ. հունվարի 26
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար:


2010թ. օգոստոսի 12
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար:


2013թ. հունիսի 10
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմ­զորահավաքային վարչության պետ:


2021թ. սեպտեմբերի 13
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1984թ.-ին
Ավարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը:


2001թ.
Սովորել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:


ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների


1984-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:


1985-1987թ.-ին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Ա‎ֆղանստան, մասնակցել մարտական գործողություն­ներին:


1992-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:


Պարգևներ


Պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով, գերատեսչական այլ մեդալներով: