25.11.2024
Լարսը փակ է բեռնատարների համար
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 631 նոր դեպք և 22 մահ մեկ օրում

Փետրվարի 26-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419 423 դեպքի:


Մեկ օրում կատարվել է 4642 նոր թեստավորում: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 888 510:


Փաստացի այս պահին բուժվում է 9 681 պացիենտ: Ապաքինվել է 399 704 անձ, վերջին մեկ օրում՝ 1 463-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8433:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 1605 է: