25.11.2024
Ալեք Ենիգոմշյանն ազատ կարձակվի
prev Նախորդ նորություն

Շիրակից՝ մայրաքաղաք. Երևանի ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները։

Ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Գասպարյանը տեղեկացրել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում, իսկ նրա փոխարեն Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ: Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչությունների նորանշանակ ղեկավարներին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: