24.11.2024
ՀՔԾ. ՊՊԾ գնդի զավթման փաստով՝ 44 մեղադրյալ, 2 կասկածյալ, 19 տուժող
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարությունը դաշտային վարժանք է անցկացրել

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է զորահավաքային պատրաստությունը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը:

«Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան պաշտոնատար անձանց հետ կատարվել են ճշտումներ, անցկացվել են դաշտային պարապմունքներ, որոնց արդյունքներն ամփոփվել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում:

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հանդես է եկել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով»,- մասնավորապես, նշված է ՊՆ հաղորդագրությունում: