24.11.2024
Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է
prev Նախորդ նորություն

ԱԱԾ. Երևանում բնակիչի տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:

Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները։