24.11.2024
Արցախում զինծառայող է մահացել ականի պայթյունից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետդեպը թեթևացած է, որ Երևանում "հուլիսյան ճգնաժամը" հանգուցալուծվեց

Միացյալների Նահանգների կառավարությունը թեթևացած է, որ Էրեբունու ոստիկանական պարեկապահակային ծառայության շենքի գրավումից հետո ստեղծված իրադրությունը հուլիսի 31-ին հանգուցալուծվեց։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:

«Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,- այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հատկանշական է, որ հուլիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել. «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով:

Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում»: