25.11.2024
Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Գործող իշխանությունները նույնիսկ չկարողացան հասնել 2019 թ ցուցանիշներին. տնտեսագետ

Ի տարբերություն Հայաստանի Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

"Իշխանական թևը սկսել է օրուգիշեր գովերգել 2021 թվականի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները, սական իրականության մեջ դրանք իներցիոն են, իրենց հետ գրեթե կապ չունեցող և համեստ ցուցանիշներ են։
Եվ այսպես պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականին գրանցվել է 5,8 տոկոս աճ, այս ցուցանիշն արձանագրվել է 2020 թվականի 7,4 տոկոս անկման ֆոնին։ Այսինքն, գործող իշխանությունները նույնիսկ չեն կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին։

Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 10,6 տոկոս՝ 2020 թվականի 6,8 տոկոս տնտեսական անկման համեմատ։ Ի տարբերություն Հայաստանի Վրաստանի տնտեսությունը ոչ միայն վերականգնել է 2020 թվականի կորուստները, այլև 2019 թվականի համեմատ 3 տոկոսային կետով տնտեսական աճ է արձանագրել։ Այսպիսով, 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը շուրջ երկու անգամ ավելի արագ է աճել Հայաստանի համեմատ։

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 25,6 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 17,7 տոկոսով։
Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում 2021 թվականին Վրաստանում գնաճը կազմել է 13,9 տոկոս, իսկ Հայաստանում՝ 7,2 տոկոս",- գրում է տնտեսագետը։