20.04.2025
HRW. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ՀՀ իշխանությունները ռեպրեսիվ մեթոդներ են որդեգրել

ՀՀ իշխանությունների հռետորաբանությւնը խոսում է այն մասին, որ նրանք նպատակ ունեն գործել ռեպրեսիվ մեթոդներով: Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը:

Նրա խոսքով, արդեն այսօր խախտվում են Սասնա ծռեր խմբի անդամների իրավուքնները, որոնք Երևանում ՊՊԾ-ը գնդի երկու շաբաթ տևած գրավումից հետո զենզերը վայր են դրել և հանձնվել իշխանություններին:

Ինչպես նշել է Պապյանը, Սասնա ծռեր խմբի անդամներին ծեծում են, նրանց պահում են անմարդկային պայմաններում, բացի այդ, ուժայինները ճնշում են գործադրում նրանց հարազատների վրա:
Պապյանի խոսքով, եթե պետության ղեկավարը ասում է, որ ՀՀ-ում ուժով հարցեր չեն լուծվում, ապա այդ կանոնը պետք է տարածվի անխտիր բոլորի վրա:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանների ընտանիքներին և ոչ մի խոսք տասնյոթամյա երիտասարդի մասին, ով ոստիկանների ու ցուցարարների բախման ժամանակ կորցրել էր աչքը: Պապյանը հավելեց, որ անհասկանալի են նաև գովեստի խոսքերն ուղղված իրավապահ մարմիններին, որոնք այս ընթացքում այդքան բացթողումներ են ունեցել:
Դրամահավաք. Երկու օրում 30 հազար դոլար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար