Նազարբաևին զրկել են ևս մեկ կարգավիճակից
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) պատգամավորները համաձայնվել են Սենատի առաջարկած ուղղման հետ, որը վերացնում է հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղումանելով Մաժիլիսի կայքին:
Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հավանություն էր տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի մասին օրենքում պահպանել Հանրապետության Սահմանադրական խորհրդի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում եւ խորհրդարանում:
Այժմ օրենքը համարվում է ընդունված և ուղարկվելու է հանրապետության նախագահի ստորագրությանը։
Գրեթե 30 տարի Ղազախստանը գլխավորող Նազարբաեւը նախագահի լիազորությունները վայր դրեց 2019 թվականի մարտի 20-ին, սակայն այդ ժամանակ պահպանեց Ախ ղեկավարի, «Նուր Օթան» իշխանության կուսակցության առաջնորդի եւ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի ղեկավարի պաշտոնները:
2021 թվականի ապրիլին Նազարբաևը հայտարարեց ԱԽ նախագահի պաշտոնը լքելու և այդ լիազորությունները Հանրապետության գործող ղեկավարին հանձնելու իր որոշման մասին։ Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները Նազարբաեւը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին փոխանցել է հունվարի 5-ին՝ երկրում զանգվածային անկարգությունների ժամանակ: