24.11.2024
ԱԱԾ. ՊՊԾ գնդի գրավման փաստով կալանավորել է 47 անձ
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. ՀՀ-ի կլանա-օլիգարխիկ համակարգին լուրջ մարտահրավեր է նետված

"Սասնա ծռեր" խմբի հանձնմամբ ավարտվեց հայ հասարակության որակական փոփոխության մեկնարկային փուլը: Այդ գործընթացի վերջնական նպատակը կլինի, ամենայն հավանականությամբ, ազգային իշխանական ինստիտուտների որակական փոփոխությունը: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է անկախ փորձագետ Արման Մելիքյանը:

Նրա խոսքով, զինված խումբը լուրջ մարտահրավեր է նետել պետական կառավարման կլանա-օլիգարխիկ համակարգին, որը երկիրը հասցրել է ծայրաստիճան աղքատացման և այդ դնելով ինքնիշխանության կորստի շեմին: Ըստ նրա, վերջին իրադարձությունները ի վերջո հանգեցնելու են ոչ միայն իշխանության որակական փոփոխության, այլ նաև հենց հասարակության:

Մելիքյանը նշել է, որ ՀՀ իշխանություններն իրենց համար որաշակի եզրակացություններ արդեն արել են և դրա ապացույցներից մեկն այն էր, թե ինչպես էր կազմակերպվել Սասնա ծռեր խմբի հանձնումը: "Ուժայինները փորձել են ընդգծված հարգալից վերաբերմունք դրսևորել զենքերը վայր դրած ապստամբերի նկատմամբ՝ ոչ մի ինքնասիրության ոտնահարման դրսևորումներ կամ մեթոդներ չեն կիրառվել", - հավելել է նա: Նրա խոսքով, ամեն ինչ այնպես էր արվել, որ ոչ նրանց կողմնակիցները, ոչ էլ Երևանի փողոցներում հավաքված ցուցարարները չզգային իրենց ինքնասիրության ոտնահարում կամ նրանց գաղափարների նկատմամբ արհամարհանք:

Խոսելով ներհայաստանյան իրադարձությունների մասով արտաքին խաղացողների դիրքորոշման մասին՝ Արման Մելիքյանը նշել է, որ ոչ միայն ԱՄՆ-ը և ԵՄ-ը, այլ նաև այլ լուրջ արտաքին խաղացողներ հետաքրքրված են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներով և օգտագործելու են ազդեցության այս կամ այն միջոցները իշխանոթյան և հասարակության վրա ազդելու համար:

Ըստ նրա, այսուհետ վճռական խոսքն այս գործընթացներում ունենալու են հենց ՀՀ քաղաքացիները: Նա նշել է, որ իրենք սկսել են ձեռք բերել իրական ինքնիշխանություն ու գնահատում ենք ներքին և արտաքին մարտահրավերները: "Մրենք գտնվում են դեռ ճանապարհի սկզբին", - ասել է նա: