24.11.2024
ԱԱԾ. Հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք
prev Նախորդ նորություն

ՄԻՊ գրասենյակը հաղորդում է լրագրողների նկատմամբ բռնությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է, որ հաղորդումներ է ստացել հուլիսի 29-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ցուցարարների ու ոստիակնների միջեւ բախումների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների ու նրանց աշխատանքը խոչընդոտելու մասին։

«Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին», - հայտարարում է օմբուդսմենի գրասնյակը՝ նշելով, որ իրենց կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են։

«Դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց», - ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում:

ՄԻՊ գրասենյակը նաև տեղեկացնում է, որ ահազանգեր է ստացել քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: «Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասված է հաղորդագրությունում:

«ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի», - նաև գրել է Արահոնյանը: