24.11.2024
ԱՆ. Դժվար է հասկանալ հայ տղամարդկանց այն քայլը, երբ իրենց կողքին ստիպողաբար պահում են բուժքրոջը
prev Նախորդ նորություն

Կյուրեղյան. Անհրաժեշտ է անհապաղ բանակցային գործընթացը վերսկսել

Իրավիճակը կարող է մտնել շատ վտանգավոր փուլ: Անհրաժեշտ է անհապաղ բանակցային գործընթացը վերսկսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ և Արեգ Կյուրեղյանների հայր Արմենակ Կյուրեղյանը:

Նրա խոսքով, ամենակարևորը խնդիրը քաղաքական հարթության մեջ լուծելն է, իսկ դրա համար հարկավոր է բանակցային գործընթացը վերսկսել:
«Որպես Կյուրեղյանների հայր, որպես քաղաքացի, համարում եմ ինձ ամենաշահագրգռված անձն այս գործընթացում: Այս հարցը խաղաղ բանակցային գործընթացով լուծելն ամենակարևորն է: Առաջարկում եմ իմ աջակցությունն ու միջնորդությունը, հանդիպել կողմերի հետ, ինչպես նաև ամենը, ինչ անհրաժեշտ է բանակցությունները սկսվեն»,- ասաց Կյուրեղյանը:

Նա կարծիք հայտնեց, որ եթե իշխանությունների մոտ իսկապես առկաէ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ցանկություն, ապա պետք է օգտագործեն ամեն փոքր հնարավորություն դա անելու համար:

Հիշեցնենք, արդեն 13-րդ օրն է, ինչ զինված «Սասնա ծռեր» խումբը գրաված է պահում ՊՊԾ գնդի տարածքը: Արդեն երկրորդ օրն է խումբը պատանդ է պահում նաև երեք բուժաշխատողների, նրանց թվում նաև բուժքրոջ:

Հիշեցնենք նաև, որ Արեգ Կյուրեղյանը Ոստիկանության պարեկա-պահակային գունդը գրաված խմբի մեջ է: