20.04.2025
Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ
prev Նախորդ նորություն

Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 14-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: 


Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:  «Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ռազմական գործողությունների դադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն:


 


 


 

Ստեղծվել է Երասխ-Մեղրի հատվածի երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար