20.04.2025
Բանակցություններ են ընթանում մոլորված բերձորցուն վերադարձնելու համար․Արցախի ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Աթաբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 13-ին։


«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով», - ասված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում:


 


 

Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար